Սիրտս նման է Ա~խ, սիրտս նաև նման է կարծես... Նման է կարծես նա մի թութակի , Որ ո~ղջ ժամանակ նույն բանն է ասում.- ես քեզ եմ ուզում... Նման է կարծես նա մի ջութակի , Որ միա~կ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում.. Նման է կարծես մի ջինջ վտակի, Որ տարբե~ր հունով, բայց դեպի քեզ է` Շարունակ վազում... Նման է կարծես մի պատատուկի , Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շա~տ է սազում... Նման է կարծես մի խոր հատակի, Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև Եվ միայն քե~զ է իր խորքը սուզում...♥