Գիտե՞ՙք՝ անբացատրելի զգացողություն է, երբ ուզում ես լացել ու ուժեղ գոռալ, ստիպված ձևացնում ես, բոլորին կեղծ ժպիտ պարգևում, մենակ թե քեզ չհարցնեն. «Ինչուՙ՞ ես տխուր»: Ավելի լավ է կեղծ ժպտաս, քան թե բոլորին ասես, թե ինչու ես տխուր ու լացում:
Եթե արցունքներս խոսել իմանային, որքա՜ն հույզեր ու ցավեր կպատմեին, որքա՜ն տենչանք ու տանջանք նրանք քո խղճին կբարդեին: Ու իմ այրվող սիրտը վերջապես փոշի կդառնար, ու ես կհանգչեի՝ քո մի համբույրից վերածնվելու բուռն ցանկությունով արբած: