Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չեի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով, և նրա համար, որ ստիպված էի միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր: Մի անգամ նա եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից... փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս ասաց. - Մայրդ մի աչքանի է? ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո ես սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր, ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ նա եկավ հետևիցս` Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով