Հիմա Հայրենիքն ինձ համար ավելի քան առարկայական է... արդեն մեկ տարի է նրա գրկում ես ու նրա սահմանին իմ զինվոր,իմ հպարտություն ու մեր տան լույս: Ասես մենք էլ ենք քեզ հետ ծառայում, սակայն հոգեպես, տունդարձի ճամփան արդեն կիսվել է ու ամեն ծագող օրը քեզ մեզ է մոտեցնում:ԲԱԼԵՍ ես էլ բոլոր մայրերից շատ Աստծուց խաղաղություն եմ խնդրում որ զենքի փոխարեն ծաղիկներով տուն գաք...Սպասումս լցված է քո կարոտով, հպարտ եմ որ քեզ պես զինվորի մայր եմ...սիրում ենք, կարոտում ու սպասում....