Եթե չլսես, ինչպե՞ս կիմանաս,
Որ մի օր Աստված քեզ մահից փրկեց,
Եթե չլսես, դու ի՞նչ կիմանաս,
Որ Հիսուս Փրկիչ քեզ համար խաչվեց:
Եթե չլսես, դու ի՞նչ կիմանաս,
Որ քո մեղքերը խաչին բարձրացրեց:
Լսի՛ր, հավատա՛` կենդանի է Նա,
Մահացավ, թաղվեց, բայց հարուցանվեց:
Հավատքը գալիս է լսելուց, ընկե՛ր,
Իսկ լսելը` մեր Աստծո խոսքերից:
Լսի՛ր, որ բացվեն հոգուդ աչքերը.
Լույս կտան աչքիդ Աստծո խոսքերը:
Չի կարող կույրը գնալ ճանապարհ,
Եթե չեն տեսնում աչքերը տկար:
Աչքերի լույսը մինչև չբացվի,
Կընկնի անդունդը և կկործանվի:
Հիսուսն ընդմիշտ հաղթեց խավարին,
Նա եկավ ա