Ես գնում եմ Հիսուսին երկրպագելու…
Փոքրիկ Կատյան հարցնում է.
-Մայրի՛կ, այսօր ի՞նչ տոն է:
-Այսօր ծնվել է մանուկ Հիսուսը,- պատասխանում է մայրը:
-Նա, Ով իր արյունը թափեց ողջ մարդկության համա՞ր:
-Այո՛, աղջիկս:
-Իսկ որտե՞ղ է Նա ծնվել:
-Բեթղեհեմում: Հրեաները մտածում էին, որ Նա կգա ինչպես մի թագավոր, իսկ Նա ծնվեց հասարակ մի մսուրում: Հենց այնտեղ էլ մանուկին երկրպագելու գնացին մոգերն ու հովիվները:
Փոքրիկ Կատյան սկսում է մտածել՝ «Եթե Քրիստոսը եկավ բոլոր մարդկանց փրկելու, ինչո՞ւ միայն հովիվներն ու մոգերը գնացին Նրան երկրպագելու: Ինչո՞ւ երկրպագելու չեն գնում նաև մայրիկն ու հայրիկը. չէ՞որ Հիսուսը Նրանց էլ է փրկել»:
Բայց այս հարցերը Կատյան մայրիկին չի տալիս, քանի որ վերջինս բավականին խիստ էր և չէր