Ապրիլի 13
Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նրան և քեզանից դեն գցիր, որովհետև լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի, և քո բոլոր մարմինը չգցվի գեհենը (Մտթ5։27)։
Սրանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Այս բառերի տակ մի մեծ գաղտնիք կա։ Մեր ծնվելու հետ միաժամանակ ծնվում է նաև մեղքը։ Ինչ որ մի բան, եթե գտնվում է մեր մարմնի ներսում, բնական է՝ ՍՆՎԵԼ է ուզում։ Ինչպես քաղցկեղը, այնպես էլ մեղքը անկուշտ է, նա երբեք չի բավարարվում, մի մեղքից ծնվում է մյուս մեղքը։ Ով որ մեղք է գործում, մեղքի ծառան է դառնում։ Մեղքն առավոտ կանուխ պարտադրում է մեզ, որ կշտացնենք, բավարարենք նրա կարիքները։ Օրինակ դա արտահայտվում է հեռուստացույցի սերիալներ նայելով, համակարգիչով խաղեր խաղալով, ծխախոտով, թմրանյ