Մեզ չի միացնում այլևս ներկան. Գալիքն ավելի կնետի հեռու. Անցյալն է մերը: Մեր հոգիներում հիշատակների Զվարթնոցներ կան, Եվ մենք լավ գիտենք`անհնարին է վերականգնելը: Միայն կարենանք անփույթ մի խոսքով, Մի մութ արարքով Չեղծել, չաղարտել սուրբ խոյակները, Նրանց պահպանել միայն կարենանք, Որ եթե այցի գնանք անցյալին, Լուռ ծնրադրելու քարեր ունենանք...