Էլի թաց են հայ մոր աչքերն ու էլի ցավից կուչ եկած, շունչներս պահած ՝ մեր զավակներից լուրի ենք սպասում։ Էլի տնքում է էս մի բուռ հողն ու զոհվում են զինվորներս։ Տե՜ր Աստված, նրանց կողքին եղիր, աղաչում եմ, աղոթքս ու աղերսս՝ բոլոր մայրերից։ Զորավի՜գ եղիր մեր տան ճրագներին, մեր աղոթքն անպատասխան չթողնե՜ս, աջդ՝ նրանց հովանի արա, Տե՜ր, քո անունը տալով ենք նրանց ճանապարհել։
Ես հավատում եմ բազկիդ ուժին՝ ԶԻՆՎՈ՜ՐՍ, ՈՒ՜ԺՍ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒ՜ՆՍ , ամուր մնա տղա՜ս ,քո թիկունքում իմ աղոթքն է, իսկ կողքիդ՝ Աստված....