«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում պետք է ջերմորեն դիմավորեն թիմի նախկին ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին, ով ներկայումս հանդես է գալիս «Ռեալում»:
«Մենք մինչև խաղը չպետք է անհանգստացնենք նրան, որովհետև երբ նա զայրանում է, դառնում է լավագույնը,- Էվրայի խոսքերը մեջբերել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:- Այնպես որ, եկեք ուղղակի լավը լինենք: Կարող ենք ասել. «Բարի վերադարձ տուն, Ռոննի: Այնքան հաճելի է, որ դու վերադարձել ես, մենք սիրում ենք քեզ, դու լավագույն խաղացողն ես»: Մենք կարող ենք ոչնչացնել նրան մեր սիրով»: