Կա այսպիսի մի պատմություն: Մատենադարանի շենքը կառուցելիս ճարտարապետ Մարկ Գրիգորյանը՝ դժգոհ լինելով աշխատանքների ընթացքից և որոշ մասնագետներից, իր մոտ է հրավիրում ինժեներ Գրիգոր Իսկանդարյանին: Վերջինս գալիս է շինհրապարակ, պտտվում է կիսակառույցի շուրջը և հանկարծ նկատում է, թե ինչպես մի օձ դուրս է գալիս քարերի արանքից ու մտնում շարվածքի ճեղքից ներս: Եվ այդ ժամանակ նա Մարկ Գրիգորյանին ասում է. — Համաձայն եմ աշխատել քեզ հետ, եթե դու կարգադրես, որ քանդեն արդեն կառուցված երկու հարկերը։ — Ինչպե՞ս թե: Ինչու՞,- զարմանում է ճարտարապետը։ — Եթե օձը կարողանում է սողոսկել ճեղքից ներս, այս կառույցը վաղ թե ուշ կփլուզվի,- պատասխանում է Իսկանդարյանը ։ Եվ, պատկերացրեք, հենց այդպես էլ անում են: Քանդում ու նորից են շարում պատերը:
Իմ պատմական առաքելությունը կատարել եմ: Սիրով ու նվիրումով ծառայել եմ իմ ժողովրդին: Աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, ինձ հետ տարել եմ հայոց երգը, հնչեցրել եմ իմ ժողովրդի ձայնը: Նույնիսկ այն ժամանակ, երբ կատարել եմ ոչ հայկական երգեր, այլ համաշխարհային երաժշտական նմուշներ, դարձյալ երգել եմ հայկական հոգու թախիծով ու լույսով: Միշտ հպարտացել են իմ հայ լինելու համար: