Մայիս 11, 2013 | 22:52 Երեւանում 32-ամյա Կարլեն Խաչատրյանը տանը ծեծել է կնոջը, դանակով ինքն իրեն վնասելով ինքնասպանության փորձ է կատարել եւ ոստիկանությանը սուտ մատնություն տալով ասել է, թե անհայտ անձն է հարվածել իրեն: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Կարլեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց Նոր Նորքի 4 զանգվածի բնակարանում ալկոհոլային հարբածության վիճակում ծեծի է ենթարկել կնոջը` Արփինե Հ.-ին, պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Դրանից հետո խմիչքի ազդեցության տակ, նա իրենց բնակարանից վերցրել է խոհանոցա