Մեր 4 հերոսներից մեկը * Խոնահրվում եմ քո անմահ հիշատակի առաջ սիրելի ՀԱՐՈՒԹ *
«Ինքը մեր գյուղի սիրուն Հարութիկն է»,- Hraparak.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արարատի մարզի Ավշար գյուղի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Հարութ Հակոբյանին:Գյուղապետի խոսքով՝ Հարութին գյուղում երբեք տխուր չէիր տեսնի, միշտ ժպիտով ու սիրով էր բոլորի հետ:«Հարգանքով էր բոլորի նկատմամբ, որոշել էր, որ բանակից վերադառնա պետք է ամուսնանար: Ապրում էր մոր, քրոջ ու եղբոր հետ, եղբայրը իրենից փոքր է, մի քանի տարի հետո պետք է զորակոչվի բանակ: Տարիներ առաջ էլ հայրն է մահացել, տան ամբողջ հոգսը մոր և Հարութի վրա էր ընկած:-ասաց գյուղապ