🛑‼ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի.
🛑Պաշտոնական Բաքուն և ադրբեջանական հանրությունը ցնցված են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների քայլից: Երեք դիվանագետները հրաժարվել են այցելել Շուշի:
Դիվանագիտական կորպուսի այցն այդ քաղաք կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այցին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ:
Ադրբեջանական մամուլից պարզ է դառնում, որ դեսպանների մերժումը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել Բաքվում. Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:
Հրապարակվել է նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: