Փոքրուց միշտ սիրել եմ աշունը՝ տխրադալո՜ւկ ու մեղմօրոր : Սիրել եմ աշնանային թախիծն ու տխրությունը, զմայլվել գեղատեսիլ բնության հրաշալիքներով: Գետերի աղմուկը, առուների քչքչոցն ու թռչունների ճռվողյունը կարծես բնության հոգեհմա երաժշտություն լինեին, որ հոգիս տանում էին գերզգայական ոլորտներ...Սիրում էի քայլել աշնանային բնության գրկում, քայլել ու երազել...
Իմ սիրած աշուններից մեկն էր. քամուց օրորվող ծառերը գգվում էին իրար, սվսվոցով սեր խոստովանում, գետերն աղմկում էին, առուները՝ քչքչում...Դու եկար ու աշնանային քամու ուժգնությամբ, հարկահավաքի խստությամբ տարար հոգուս անդորրը: Ծառից պոկված տերևի նման ափս դրեցի ափ
իդ մեջ ու տարվեցի քո թռիչքին: Տարիների բովում ինքնամոռաց քայլեցի բոլոր խոչընդոտների վր