Ս.թ. նոյեմբերի 23-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ Նոր հունարենի Հանրապետական օլիմպիադան (լեզվի իմացության A2 մակարդակ), որին մասնակցեցին ԵՊՀ-ի, Վ.Բրյուսովի, հունական համայնքի սաները, ինչպես նաև Երևանի հայ-հունական պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ս. Հակոբյանը: Այսօր արդեն պարզ դարձավ,որ առաջին տեղ է գրավել Սոնան: