Փակում եմ աչքերս ու փորձում եմ մտքումս քեզ նկարել... Դու չկաս իրականում, բայց ես քեզ կնկարեմ իմ մտքում... Վրձինը ձեռքիս է ու ես նկարում եմ քո աչքերը։ Նշանակություն չեմ տալիս աչքերիդ գույնին, ինձ համար կարևորն այն է, որ դրանք խորը լինեն, որ լինեն բարի... Աչքերդ նկարեցի, հերթը ժպիտինն է։ Ժպիտդպայծառ է, ու այնքան վառ, որ ակամայից ես էլ եմ ժպտում։ Այն միակն է աշխարհում, որն այդքան լուսավոր է ու կյանք տվող... Հոգիդ նկարելու համար իմ մոտ եղած գույները բավական չեն, ու ես ստեղծում եմ նոր մի գույն, որը դառնում է հոգուդ գույնը... Քո հոգու նման հոգի քչերն ունեն։ Հոգիդ բարի է, աչքերիդ նման... Նկարագրել հոգիդ, նշանակում է նկարագրել անթերին, իսկ անթերին նկարագրել չի լինում... Նկարս պատրաստ է... Քո պատկերն