Շատ է բախտը իմ ,չարացած
Զարկել գլխիս մոլորած,
Շատ եմ խնդրել քեզ տեր աստված,
Փրկես հոգիս տառապած։
Շատ եմ անցել օրեր մթնած,
Կյանքի ճամփով մոլեգնած,
Շատ է լացել սիրտս մաշված
Բախտից դժգոհ, խռոված։
Ահա,դուռս թակեց հանկարծ
Մահացու ցավն անիծված,
Մոլորվեցի ու շվարած
Քեզ դիմեցի տեր աստված։
Կյանքը հանկարծ քաղցր թվաց,
Սիրտս կծկվեց սարսափած,
Պաղատալիր ու վրդովված
Ջարդում է կուրծքս ծեծված։
Միթե արդեն ինձնից հոգնած,
Դատեցիր խիստ բարկացած,
Աղաչում եմ ծնկի եկած
Գթա, փրկիր ինձ աստված։
Թող մի քիչ ել ապրեմ, շնչեմ,
Ձագուկներիս գուրգուրեմ,
Քո սուրբ կամքով ես համակվեմ
Քեզ աղոթեմ, ծառայեմ!
Արտավան Սահակյան!