Կիեվյան կոտլետներ հայկական ձեվով
Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 2 կգ,
հավի բդիկներ – 3 կգ,
սպիտակ հաց – 1 հատ,
սոխ – 3-4 գլուխ,
կաթ – 1.5 բաժակ,
պաքսիմատ,
ձվի սպիտակուց – 2 հատ,
աղ, սև և կարմիր պղպեղ, ալյուր
կարագ և հալվող պանիր միջուկի համար
Հավի մսից առանձնացնել կաշին և ոսկորները: Միսը երկու անգամ աղալ: Հացը կաթի կեսի մեջ թրջել, մի քիչ թողնել և նույնպես մսաղացով անցկացնել: Սոխը մաքրել, աղալ: Միսը, սոխը, հացը խառնել, աղ, պղպեղներ ցանել, թողնել մի քիչ մնա: Խառնված զանգվածը ևս մեկ անգամ աղալ: Ձուն, մնացած կաթը, մի գդալ ալյուրը լավ խառնել: Կոտլետները կարող են լինել նաև առանց միջուկի, սակայն միջուկով ավելի համեղ է: Սառած կարագն ու պանիրը քերիչով անցկացնել, խառնել: Ձեռքով վերցնել մսից, ձեռքը թրջե