Հայաստանի Թայ-Բոքսի հավաքականը պատրաստվում է նոկաուտի ենթարկել Ադրբեջանի հավաքականին............ Փետրվարի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա Կ-1 ի միջազգային առաջնություն՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մասնակցությամբ: Առաջնության կազմակերպողն է տվյալ մարզաձևի աշխարհի չեմպիոն Դավիթ Կիրիան: Հայաստանի հավաքականն է ներկայացնելու Հայաստանի Պրոֆեսսիոնալ Մուայ-Թայի ֆեդերացիան՝ Ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանի և Ռինգ Արմենիա մարտական ակումբի մարզիչ Սմբատ Հարությունյանի գլխավորությամբ: Վերջինս համոզված է, որ մեր մարզիկները պատրաստ են և համատեղ ուժերով կանեն ամեն ինչ, որպեսզի միջազգային առաջնությանը բարձրանա Հայաստանի եռագույնը՝ նամանավանդ, որ մասնակցում է Ադրբեջանի հա