ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ: Սիտի համալսարան, Նյու Յորք
Կուպեր Յունիոն Ինժեներական Համալսարան, Նյու Յորք
Ազգային Համալսարան, (երեք տարի, լրիվ կուրս), Լոս Անջելես, բոլոր 12 առարկաներից ստացել է«հինգ» գնահատական
ՍՍՀՄ: Ստեփանավանի #1 հայկական միջմակարգ դպրոց, ոսկե մեդալ
Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ, կարմիր դիպլոմ
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա, Երևան
ՍՍՀՄ Ալպինիզմի Հրահանգիչների Դպրոց, Էլբրուս, ՌուսաստանAAAAAAAAAAAAAAAAAAA
AAAAAAAAAAA
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, սպորտ
ԼԵԶՈՒՆԵՐ: հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, բուլղարերեն, գրաբար
ԱՐՀԵՍՏՆԵՐ: դարբին, հյուսն, քարտաշ
ԿՈՉՈՒՄՆԵՐ
դոկտոր, (Ph.D.), քիմիա
Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր: Նույն մրցանակին արժանացել են աշխարհահռչակ աստղագետ Գրիգոր Գուրզադյանը և սովետական երկու տիեզերագնացներ
Իտալիայի Սպելեոլոգիայի Ինստիտուտի Պատվավոր Անդամ
ՅՈՒՆԵՍԿՈ-ի գիտա-էքսպեդիցիոն ակումբի անդամ
Շահումյան-Գետաշեն Հայենակցական Միության պատվավոր անդամ
"Մամիկոնյան-Չիլինգարյան Տոհմ" կազմակերպության պատվավոր նախագահ
Սովետական Միության ալպինիզմի հրահանգիչ
կապիտան, հատուկ զորքեր (սպեց նազ)
Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչ
ԱՄՆ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՆՈԲԵԼՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ ԿԱՄ ՆՈԲԵԼՅԱՆ ԴԱՓՆԵԿՐԻ ՀԱՎԱՍԱՐԵՑԱՎԾ ԱՆՁ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ (Sec. 203(b)(1)(A): ՆՐԱ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է 35 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Աշխատել սկսել է 11 տարեկանի հասակից : Դպրոցն ավարտելու ժամանակ ունեցել է մեկ տարվա աշխատանքային ստաժ
1968 Քվանտային ֆիզիկայի և մաթեմատիկայի հիման վրա ստեղծել է «Սիրո ֆունկցիան»: «Սիրո ֆունկցիան» այնքան սիրելի է դարձել երիտասարդների շրջանում, որ մի քանի տարվա մեջ այն հասել է Հայաստանի ամենահեռավոր շրջանները:
1968 ստեղծել է անլուծելի համարվող նյութերի լուծման տեսությունը: Տեսությունն ընդգրկվել է Երևանի Պետական Համալսարանի Քիմիական ֆակուլտետի անալիտիկ քիմիայի ծրագրի մեջ և դասավանդվել քսան տարի:
Կանխատեսել է Հայաստանում կարստային քարանձավների գոյությունը
1972-1991 հիմնարար հետազոտություններ. բնութան երկու նոր երևույթների հայտնաբերում
1992-93 Հայաստանում և Վրաստանում կառուցել է բիոգազի առաջին ռեակտորները
ՍՊԵԼԵՈԼՈԳԻԱ
1878 Հաղբատի ձորի անմատչելի քարանձավներում հայտնաբերել է հին հայկական ձեռագրեր: Հաղորդում Մոսկվայի «Վրեմյա» TV ծրագրով; հաղորդագրություններ աշխարհի 74 երկրներում: Այդ հայտնագործությունը մտել է Վարդգես Պետրոսյանի «Հայկական Էսքիզներ» գրքի մեջ:
1878-1984 անմատչելի քարանձավներում հայտնաբերել է ձեռագրեր և գրչության կենտրոններ:
1980 հիմնադրել է Հայաստանի Սպելեոլոգիական Կենտրոնը: Կենտրոնը հիմք է դրել Հայաստանի քարանձավների ուսումնասիրությանը:
1980-82 հայտնաբերել է Եղեգնաձորի աշխարհահռչակ կարստային քարանձավները: Հրապարակվել է Հայաստանի կառավարության որոշումը է. Սարգսյանի աշխատանքների վերաբերյալ: Նրա հայտնագործությունների շնորհիվ կառուցվել են ճանապարհներ և կամուջներ, վերականգնվել են գյուղեր ստեղծվել է«Եղեգնաձորի քարանձավներ» ազգային պարկը բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր, հիմնադրվել են նոր ուղղություններ Հայաստանի գիտության մի շարք բնագավառներում
Հայաստանի կառավարության որոշմամբ Է. Սարգսյանի աշխատանքները հայտարարվել են 70 տարում հայ գիտնականների կողմից կատարված 20 ամենանշանավոր հայտնագոծություններից մեկը:
Աշխատանքները գնահատել են Կարեն Դեմիրճյանը, Վիկտոր Համբարձումյանը, կաթողիկոս Վազգեն Առաջինը և այլն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
նավթի և գազի հանքավայրերի որոնման նոր մեթոդի մշակում
կիսահաղորդիչների ստացման նոր տեխնոլոգիա
հայկական հնագույն էպոսը՝ «Նոյի գրքը»
ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ
Է. Սարգսյանը Մ. Սիմոնյանի հետ վնասազերծել է 5 տոննա պայթուցիկ նյութ պարունակող վթարված տարողությունը և փրկել հարյուրավոր կյանքեր:
Գիշերային հրդեհի ժամանակ հինգ անգամ մտել է վառվող արտադրամասը և դուրս է բերել հինգ բանվորի:
Երկու անգամ կանխել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից Նաիրիտի պայթեցման փորձերը:
Է. Սարգսյանի ղեկավարած Նաիրիտի գործադուլային շարժումը ճնշելու համար Սովետական կառավարությունը Երևան է ուղարկել 300 զինվորներից բաղկացած հատուկ ջոկատայինների գումարտակ:
Սովետական ԿԳԲ-ն երեք անգամ մահափորձ է կատարել Է. Սարգսյանի դեմ:
ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
1964-1965 14 տարեկան հասակում ստեղծել է հրաձգարան և օդամուղ հրացանից կրակել է սովորեցրել մի քանի հարյուր պատանիների: ԿԳԲ-ն Է. Սարգսյանի արարքը որակել է սովետական կարգերի դեմ զինված ապստամբության նախապատրաստում: Նրան հեռարել են դպրոցից: Որոշում է ընդունվել Է. Սարգսյանի ընտանիքն աքսորել Սիբիր: Աքսորի որոշումը փոխվել է Է. Սարգսյանի համադասարանցիների դասադուլերից հետո:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Մասնակցել է Մաճկալաշենի պաշտպանությանը, համագործակցել է Շահումյանի շրջանի և Բրդաձորի և այլ ջոկատների հետ:
ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Կազմակերպել է դասընթացներ առաջին կամավորական ջոկատների համար. մարտարվեստ, սակրավորների պատրաստում և հրամանատարական պարապմունքներ: Դասընթացներում որպես հրահանգիչներ ընդգրկել է սովետական բանակի և մարտարվեստի լավագույն մասնագետներին:
Նախաձեռնել և իրականացրել է «Հայկական կարաբին« զենքի զանգվածային արտադրությունը համար N # գործարանում:
Լևոնիդ Ազգալդյանի հետ մշակել է մարտական ջոկատների կազմակերպման և ուսուցման սկզբունքները: Այդ սկզբունքները հետագայում դարձել են Լեոնիդի՝ Արցախում ստեղծած ռազմական ուսումնարանի կազմակերպման և Անկախության Բանակի ձևավորման հիմքում:
Է. Սարգսյանը և Լեոնիդ Ազգալդյանը միասին առաջ են քաշել հայկական հրթիռային զենքի ստեղծման գաղափարը: Նրանք աշխատանքը բաժանել են երկու մասի՝ ըստ իրենց մասնագիտությունների. Լեոնիդը պետք է գծագրեր մեխանիկական մասը, Էդվարդը՝ հրթիռի թռիչքը:
Է. Սարգսյանը մի խումբ նվիրյալների հետ իրականցրել է իր և Լեոնիդի երազանքը ստեղծելով հայկական հրթոռային զենքը: Նա հայկական հրթիռային զենքի՝ «Արաբո» հրթիռների անվանակոչողն է (հետագայում Ա-10 հրթիռներ): Մասնակցել է զենքի դաշտային փորձարկմանը և կազմել փորձարկման հաշվետվությունը: Զենքի հոսքային արտադրությունը չի իրականցվել անհասկանալի պատճառներով: Զենքի արտադրության համար ձևավորված գործարանը փակվել է:
Մշակել է սովետական բանակից մնացած՝ գործածությունից դուրս եկած հրթիռների վերականգնման և մարտական վիճակի բերելու տեխնոլոգիան:
Եղել է N # .... ռազմական գործարանի տեխնիկական բաժնի և փորձակման արտադրամասի պետ: Փորձարկել է նոր պայթուցիկ նյութեր:
ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՎՐԱ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
11,2001
Սեպտեմբերի11-12-ի գիշեր
Է. Սարգսյանը ստեղծումել է (Ա. Ժելեզնյակի հետ) Նյու Յորքի համախմբության խորհրդանիշը՝ երեք մետր բարձրություն ունեցող «Վառվող Մոմ» քանդակը:
Սեպտեմբերի12- քանդակը տեղադրել են Նյու Յորքի Յունիոն Սքվեր հրապարակում և ստեղծել են պատմական Յունիոն Սքվեր Մեմորիալը:
Սարգսյանի և Ժելեզնյակի արարքը նպաստել է Նյու Յորքում խուճապի դադարեցմանը և և քաղաքի բնակիչների համախմբմանը:
Սեպտեմբերի12, երեկոյան ժամը 9:00 է. Սարգսյանը Յունիոն հրապարակից ուղիղ եթեր է դուրս եկել և համախմբման ու տեռորիստների դեմ պայքարի կոչով դիմել է ամերիկյան ժողովրդին: Կոչը հեռարձակվել է ամերիկյան բոլոր հեռուստատեսային կայաններով:
Սեպտեմբերի19 -Ֆրանսիայի պրէզիդենդ Ժակ Շիրակն այցելել է «Վառվող Մոմ»-ին
Սեպտեմբերի12-25 Նյու Յորքի բոլոր TV կայանները ժամը մեկ ընդհատել են իրենց հաղորդումները, ցույց են տվել «Վառվող Մոմը» և վերսկսել հաղորդումները
Հոդվածներ. Վաշինգտոն Պոստ, Նյու Յորք Թայմս, Նյու Յորքի բոլոր թերթերը և ամսագրերը: Հոդվածներ Հայաստանում, Ուկրաինայում, Ռուսատանում, Լեհաստանում, Մեքսիկայում և այլն
Շնորհակալական նամակներ է ստացել սենատոր Հ. Քլինտոնից, Նյու Յորքի քաղաքապետ Ռ. Ջուլյանիից, Նյու Յորք նահանգի նահանգապետ Ջ. Պատակիից և հազարավոր ամերիկացիներից
ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում դասընթացներ են բացվել Սարգսյանի և Ժելեզնյակի՝ մեծ քաղաքների խուճապը կանխելու փորձն ուսումնասիրելու համար:
2002 թվին Յունիոն Սքվեր Մեմորիալի մասին ինտերնետում եղել էերկու միլիոն հոդված:
ՍՊՈՐՏ
Հայաստանի և Երևանի բազմակի չեմպիոն և մրցանակակիր , ժայռամագլցում
1974 ցույց է տվել ալպինիստական «մեկ ոտքի վրա կքանստում» վարժությունում երկրորդ արդյունքը (1052 անգամ) Վիտալի Աբալակովից հետո(1100 անգամ): Ռեկորդի սահմանմանը խանգարել է Է. Սարգսյանի մարզիչը: Է. Սարգսյանի օգնականը եղել է Վիտյա Այվազյանը (հետագայում Հայաստանի Հանրապետության ազգային հերոս)
1975 կուրսանտ, ՍՍՀՄԱլպինիզմի Բարձրագույն Դպրոց, Էլբրուս, Ռուսաստան
1978 Սովետական Միության ալպինիզմի հրահանգիչ
1978-1984 Երևանի պետական համալսարանի թիմի մարզիչ
1993-2001 մարզիչ, Հայաստանի Հանրապետության Սպորտի Նախարարություն
ՍԱՆԵՐԸ: Նոբելյան մրցանակի թեկնածու, ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար, պետական գործիչներ, պարգամավորներ, միլիոնատերեր, արվեստի գործիչներ: Թիմի 8 տղաներ և 8 աղջիկներ ամուսնացել են իրար հետ:
Նվաճել է Հայաստանի, Կովկասի և այլ վայրերի բազմաթիվ լեռնագաթներ
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Կոմերտիմիության մրցանակի դափնեկրի մեդալ, Հայաստան
ՄԱԿ-ի «Սարդ» մրցանակ լագավույն իներենետային գրքի համար
Ալպինիզմին մատուցած մեծ ծառայությունների համար մեդալ, Ռուսաստան
Ոսկե Էդիլվեյս մեդալ, Բուլղարիա
Անունը հնչել է ԱՄՆ-ի կոնգրեսում և մտել է ԱՄՆ-ի պատմության մեջ
ԸՆԿԵՐՆԵՐ/ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Լեոնիդ Ազգալդյան- Անկախության բանակի հրամանատար
ՀԱԲ-ի Վարդան-Հայոց Ազգային Բանակումի (ՀԱԲ) հիմնադիր
Վիտյա Այվազյան- Հայաստանի Հանրապետության ազգային հերոս
Սարգիս Մարտիրոսյան-գեներալ լեյտենանտ, ՍՍՀՄ-ի, Չեխոսլովակիայի և ԱՄՆ-ի հերոս, Կիևի և Պրագայի ազատարար, Կիևի առաջին պարետ: Սովետական Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչևի և Չեխոսլովակիայի պրեզիդենտ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարը: 1945 թվին Արևմտյան Հայաստանն ազատագրելու նպատակով Թուրքիա ներխուժած սովետական զորքերի հրմանատարը
Սուրեն Ավետիսյան- Սպիտակի նախկին քաղաքապետ
Ալբերտ Հովհաննիսյան-Հայաստանի Կոոպերատիվների միության նախկին նախագահ
Ալեքսեեվ-սովետական տիեզերագնաց- աշխատել են միասին որպես ալպինիզմի հրահանգիչներ
Սապոգին-սովետական տիեզերական ծրագրի ղեկավար-աշխատել են միասին որպես ալպինիզմի հրահանգիչներ
Սովետական, ռուսական և շատ այլ երկրների բազմաթիվ նշանավոր լեռնագնացներ
Գահագն Գյուլզադյան, Նոբելյան մրցանակի թեկնածու, Է. Սարգսյանի սանը
Լազար Բերէլ- Ռուսաստանի գլխավոր ռաբի
Չառլ Հյուստոն- հոլովուդյան դերասան, օսկարի մրցանակակիր, գլխավոր ֆիլմերը՝ «Կապիկների Մոլորակը», «Բեն Հուր», «Մովսես», «Երեք Հրացանակիրներ» (կարդինալը»
Պետեր Բերոն-Բուլղարիայի վարչապետ
ԳՐՔԵՐ
Երկրի Կեղևի Քիմիական և Գեոքիմիական Երևույթները (անգլերեն)
Քարանձավները Բացում են իրենց Գաղտնիքները
Անդուդների կանչը (թարգմանված է բուլղարերեն):
Արարատից Հենց Նոր Իջա
Լ ոռվա Քաջեր
Մամիկոնյան-Չիլինգարյան Տոհմը
ՀՈԴՎԱԾՆԵՐ
50-ից ավելի գիտական հոդվածներ
ՏՈՀՄԱԾԱՌ
1978 Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի տոհմածառը (1650-1978)
Հրատարակման է պատրաստում ևս երեք գրքեր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա և հինգ թոռ


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 2