Ոստիկանին գրկած աղջնակի պատմությունը․
«Մենք կանգնած էինք Խորենացի փողոցում՝ այսպես կոչված առաջին գծում: Ոստիկանները շարքով կանգնած էին, երկրորդ խումբը եկավ: Մենք ավելի մոտ կարողացանք առաջանալ: Ես ու ընկերուհիս խոսում էինք իրենց հետ: Սկսեցի ոստիկանների աչքերի մեջ նայելով` հերթով հարցնել. «Հիմա որ քեզ հրամայեն, ինձ վրա կկրակե՞ս, դու կկրակե՞ս, իսկ դու կկրակե՞ս»: Մինչ այդ տղայի հենց դիմաց կկանգնեի ու կհարցնեի, նայեցի դեմքին, միանգամից գոռաց. «Չէ, ես չեմ կրակի»: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Զգացմունքային մարդ չեմ, բայց բավական զգայուն եմ նման պահերին: Երբ գոռաց` «չեմ կրակի», քար լռություն եղավ մի քանի վայրկյան, բոլորը սառեցին: Նայեցի իրեն, նորից հարցրեցի, նորից ասաց, որ չի կրակելու