Սիրելի՛ հայրենակիցներ,բարեկամներ, գործընկերներ և ընկերներ,
Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության ևս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում:
Տարին զերծ չէր փորձություններից, և այդ փորձությունները այսօր արդեն հաղթահարված է,,,,
Ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորել նրանց, ում ընտանիքում մանկան ճիչ է լսվել։ Մեր մշտարթուն սահմանապահներին եմ շնորհավորում, և նրանց, ովքեր սրտի բաբախյունով սպասում են նրանց վերադարձին: Մեր երեխաներին ու ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ով