Շնորհավո՜ր մայրության և գեղեցկության տոնը
Անահիտ աստվածուհուն է նվիրված հայոց Արաց ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 7-ը, երբ հայությունը նշել է մայրության օրն ու խնկարկել Մայր դիցուհուն:
Անահիտին նվիրված տոնին հայերը տաճարին ծաղիկներ, ծառի ճյուղեր են ընծայել: Հայոց Կենաց ծառի գաղափարը նույնպես առնչվում է Անահիտի պաշտամունքին: Մայր դիցուհու պատկերը դրամների վրա, արձաններում երբեմն քանդակված էր նաև գլխին ծաղկեպսակով: Անահիտին էին նվիրված նաև Խաղողօրհնեքը, որպես բերքի տոն, ինչպես նաև՝ Տրնդեզը, որ միաժամանակ պարունակում է Վահագնի, Անահիտի և Տիրի պաշտամունքի տարրերը: Խաղողօրհնեքին Անահիտին է ընծայվել առաջին պտուղը: Հայոց քրմերը փառաբանման և անդաստանի ծես են կատարել հայոց այգիներում, դաշտերում, ապա սկ