Խնձորենու մոտ աշխատում էր մի ալեհեր Ծերունի: Նա ծառից քաղում էր հասած պտուղները և նետում տարբեր կողմերի վրա:
Նրան մոտեցավ մի զամբյուղով Մարդ և հարցրեց՝
— Ի՞նչ ես անում:
— Ես չեմ թողնում, որ խնձորն ընկնի ծառի տակ, — պատասխանեց Ծերունին:
— Եվ ի՞նչ իմաստ կա դրա մեջ, — զարմացած հարցրեց Մարդը: — Մի՞թե ավելի խելացի չի լինի հավաքել այդ խնձորները մի զամբյուղի մեջ, տանել տուն և ուտել ողջ ձմեռ:
— Էէէէէ, — պատասխանեց Ծերունին: — Դեպի այս խնձորենին ընկած ճանապարհը գիտենք միայն երկուսով՝ ես և Դու: Բայց ինչքան այլ ճանապարհներ կան, որով անցնում են մարդիկ և որոնց կողքին խնձորենիներ չեն աճում: Այն պտուղները, որը Դու կհավաքես՝ Դու կուտես մենակ: Իսկ այն պտուղները, որոնք ես նետում եմ կյ