Սիրելի հայրենակիցներ բոլորս միասին մասնակցում ենք դեկտեմբերի 14֊ին տեղի ունեցող բարեգործական համերգին: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների առողջական հարցերի և վերականգնողական կենտրոնի վերանորոգման համար:
Այսօր «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցներ միավորման ծրագրի շրջանակներում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այցելել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի վերականգնողական կենտրոն և զրուցել է վերկանգնողական բուժում ստացող զինվորների հետ: Մշակույթի նախարարը իր շնորհակալությունը հայտնեց զինվորներին, նրանց ծնողներին և խոստացավ մի շարք համերգային ծրագրեր իրականացնել՝ համագործակցելով միավորման հետ։