Մորս խրատը`..... Մայրս ասում էր՝ լսի՛ զավակս, Կյանքը դժվար է, զգույշ կլինես, Հավատքդ պահի ու չուրանաս այն, քո ճամփին շատ պետք կգա, Լսի՛ զավակս, գոհ կլինես ամեն բացվող օրվադ համար, երբեք չդժգոհես քիչ ունենալուց, շատ աշխատիր՝ շատ էլ կունենաս, Շնորհակալ կլինես թեկուզ ցամաք հացիդ համար, Աստված մեծ է ու կարեկից, փառաբանիր նրան աղոթքներումդ ... Որ չթուլանաս ու հիվանդանաս, Խելքովդ տկար երբեք չլինես, Ուրիշի խոսքով չառաջնորդվես, բարի կամեցողները հիմա քիչ են, Երբեք չթերանաս ու չանիծես