Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել ,
չկրկնօրինակել այս ալիքի նյութերը ,
թե չէ առանց զգուշացման կհեռացվեն ձեր ալիքներից
խոսք երաժշտություն Մհեր Զալունց
Գործիքավորում կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան
Տար ինձ այն ճանապարհով
Որով քայլեցին սուրբերը Քո
Որ գնացին նրանք հաղթական
Ընտրելով նեղ ճանապարհն
Որ հաղթեցին Գառան արյունով
իրենց Վկայության Խոսքով
ԵՒ իրենց կյանքը նրանք
Չսիրեցին մինչև մահ
Ուզում եմ գալ Քո ետևից
Տեսնելով այն պարգև երկնից
Հոգուս մեջ Քեզ միշտ սիրելով
Ապրեմ խոսքիդ հավատքով
Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել ,
չկրկնօրինակել այս ալիքի նյութերը ,
թե չէ առանց զգուշացման կհեռացվեն ձեր ալիքներից
խոսք երաժշտություն Մհեր Զալունց
Գործիքավորում կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան
Համբերությամբ դու վազիր
Ասպարեզը այս կյանքի
Որ քո առջև է դրված
Քույր և եղբայր սիրելի
Նայիր միայն Հիսուսին
Մեր հավատքի Առաջնորդին
Նայիր միայն Հիսուսին
Մեր հավատքի Կատարողին
Դու միշտ հիշիր Հիսուսի
Չարչարանքը այն խաչի
Որ չհոգնես թուլանաս
Քո անձովըդ կես ճամփին
Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել ,
չկրկնօրինակել այս ալիքի նյութերը ,
թե չէ առանց զգուշացման կհեռացվեն ձեր ալիքներից
խոսք երաժշտություն Մհեր Զալունց
Գործիքավորում կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան
Հիսուսը կանչեց որ լեռները բարձրանամ
Ամեն մի լեռան խորհուրդը հասկանամ
Ես գնացի Իր ցույց տված ճամփեքով
Քանզի տեսա որ մեծ Սեր կա Նրա քով
Երբ բարձրացա բարձր լեռը ես Սինա
Գրքեր տվին մեջն օրենքներ գրված
Ես նայեցի Տեր Հիսուսին ասացի
"Անկարող եմ Դու օգնության ինձ հասիր"
Ինձ շատ արագ Թաբոր լեռը Նա տարավ
Սուրբ Հոգու քաղցր համը այնտեղ առա
Ասացի "այստեղ շատ լավ է եկ մնանք"
Ուզում էի հավերժ վայելք ունենամ
Հիսուսն ասաց " ճամփեդ կիսատ կթողնես
Եթե հանկարծ Գողգոթա լեռ չհասնես
Քեզ համար էր խաչի կրած տանջանքս
Ես եմ Ճամփան Ճշմարտությունն ու Կյանքը
Հոժարվեցի Գողգոթա լեռ ես ելնեմ
Նեղ ու նեղվածք ճանապարհով ես քայլեմ
Քո մահվան մեջ տեսա մահն իմ բնույթի
Եվ Քո խաչը դարձավ պարծանքն իմ կյանքի