Մորս հիշեցի,սիրտս ճմլվեց:Հիշում եմ,ինչպես ինձ դպրոց ճամփեց: Հիշում եմ, ինչպես բոլորից թաքուն Արտասում էր նա մի ողջ իրիկուն: Հիշում եմ, ինչպես նա ինձ համբուրեց... Եվ իր մայրական խորհուրդը տվեց - Գնա իմ բալիկ,խելացի դարձիր,Մեր տան օջախը դու անմար պահիր: Սիրտս այրվում է մայր քո կարոտից:Հոգիս կարոտ է մայր քո խորհրդից:Իմ աչքերը թաց են մեր տան կարոտից:Մայր իմ անգին քեզ շատ եմ սիրում,Իմ ու քո սերը անծայր է թվում,Էլ չենք բաժանվի մենք ոչ մի դեպքում,Թեկուզ դու լինես աշխարհի ծայրում,Թեկուզ ես լինեմ փակ մի անկյունում,Միևնույն է ես քեզ անչափ եմ սիրում: