Դավիթ Կարապետյան
Խորենացի, ականջդ կանչի,
Ողբդ գիտեմ, իմն իմացի…
Վարչապետ ունենք, աշխարհը չունի…
Էքստրավագանտ մտքերով էքսցենտրիկ տիպար, աշխարհացունց խոսքերով խարիզմատիկ կերպար:
Մի հանճար, իմաստության տաճար,
անունը Նիկոլ, ազգի փրկարար:
Մտքի էվերեստ, ուղեղը պահեստ,
Էպոպեայի պոետ, արձակի վարպետ,
Էկլեկտիկայի վիրտուոզ, էպատաժ կուրիոզ,
Որքան էլ «մուխլյոժ», «պարաժ» ու պաթոս,
Մեր հույսի փարոս, դու մեր նոր Քրիստոս…
Մի վունդերկինդ ֆենոմենալ,
վերին աստիճանի ինտելեկտուալ,
օդից խոսես՝ օդաչու է, ծովից խոսես՝ նավաստի է, ջուրը տեսնում ձուկ է դառնում,
ծակը տեսնում մուկ է դառնում:
Մի խոսքով, հոյակապ մի անձնավորություն,
ճշտի գուրու, բարեվարքության բաբելոն,
մեծ հումանիստ, լավատես-ուտոպիստ,
նոբելյա