ԶԳՈՒՅՇ ԹԱՓՎԵՔ...
Զգույշ թափվեք, փաթիլներ
Հողի գրկում կան կյանքեր,
Այնտեղ տղերքն են մեր
Հավերժին ձուլված` պառկել...
Փաթիլներ ճերմակ մաքուր
Թափվեք կամաց ու տխուր ,
Ծածկեք ամեն շիրմաթումբ
Սպիտակ վերմակով փափուկ :
Զոհված տղերքն են մեր
Որ չտեսան էլ ձմեռ,
Իջեք հանգիստ ու շատ մեղմ
Որ չզգան ցուրտ ` սառնաբեր:
Վերքերը թարմ են շատ դեռ
Հանկարծ ցավ չպատճառեք,
Ամուր, ջերմորեն փարվեք
Ինչպես մայրը կփարվեր...
Զգույշ թափվեք, փաթիլներ
Հողի գրկում կան կյանքեր,
Ա'խ, ինչքան անցնի ձմեռ
Պարտքը չենք կարող մարել...