Տե'ր, ինձ -- գրելու Եվ մտածածս տեղին ու սիրուն Բարձրաձայնելու շնորհ ես տվել, Իսկ դու -- ի'մ մասին, ի'մը գրելիս, Թանաքամա'նն ես բախտիս շուռ տալիս: Ձեռքդ դիր խղճիդ, Ու գոնե սրտիս հովանքի համար, Ականջիս ասա, որ ... արդար չի' սա..
Գրկիս մեջ ջերմացնելով երջանկությունդ..ես մոռացել էի ցրտի մասին։ Սթափվեցի միայն այն ժամանակ, երբ սառույցով պատվեց կյանքս։ Քեզ թվաց, թե դու փրկվեցիր ձմռան շնչից, իսկ ես` ո՛չ ։ Իմ հոգու արևն ինձ համար հուսովեմ գարուն կբերի , իսկ դու քո լուսինն անգամ կորցրեցիր։ Մրսո՞ւմ ես։ Մի՛ դողա։ Իմ գարունն արդեն քեզ համար չի։ Բայց..խավարում չեմ կարող քեզ թողնել։ Տո՛ւր ձեռքդ, ես քեզ ցույց կտամ այն արահետը, որը հույսդ հավատ կդարձնի..բայց արդեն..ոչ իմ սիրո կողքին։