ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԿԱՐՏԱԴՐՎԻ...
Վանաձորում բալոնների արտադրության բացմանը ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հետեւեց արտադրության ընթացքին, ապա տեղեկացրեց, որ եթե ընկերության հետ քննարկած ծրագրերն իսկապես կյանքի կոչվեն, Վանաձորը կրկին կդառնա արդյունաբերական քաղաք. «Այն սենյակում ինչ խոսեցինք մեր գործընկերների հետ, եթե այդ ամեն ինչն իրականություն դառնա, շատ շուտով Վանաձորը նորից կլինի արդյունաբերական խոշոր կենտրոն… Իրենք իրենց ծրագրերը կներկայացնեն, իսկ մեր հավաստիացումն այն է, որ կառավարությունն իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում ամեն ինչով կաջակցի»: Կոմպոզիտային բալոնները կարելի է կիրառել ոչ միայն ավտոմեքենաներում, այլ նաեւ այլ ոլորտներում. «