— Մարդուն սիրում ես այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում: Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել: Դա կյանքի ամենաերջանիկ պահերից է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Իսկ սերը գալիս է այն ժամանակ, երբ էյֆորիան անցել է, դու արդեն նկատում ես նաև շրջապատի մարդկանց, իրերն ունեն իրենց ճիշտ տեղը, ճիշտ անվանումը, և դու քո միակին սիրում ես արդեն ոչ թե երկնքում, այլ երկրի վրա: