Պայքարող քաղաքս
Դեռ երբևէ 《Յոթ Վերքը》այսքան դատարկ չենք տեսել,
Զանգակատան ղողանջը պատշգամբից կլսենք։
Փողոցները քաղաքիս շիվարած են մնացել,
Հարևանիդ տեսնելիս ձեռքով էլ չես բարևե։
《Գորկի》այգու ծառերը սիրահարին կսպասեն,
Մարդիկ ուր՞ են գնացել, գուսանները կկանչեն։
Ֆայտոնչին էլ չի սանձե երամակը հրեղեն,
Բայց գյումրեցու հումորը,
Երգը, պարը, արհեստը
Կկանգնեցնե վարակը։
Ըդիկ ինչ՞ օր հանկարծ,
Ծնկի բերե քաղաքս։
Գ. Հակոբյան։