Այս փուչ աշխարհում, ոչինչ չե՛մ ուզում, Ո՛չ հարստություն, ո՛չ գահ, ո՛չ գանձեր, Չե՛մ էլ ցանկանում պաշտոններ բազում, Ախ չունեմ նույնիսկ փառավոր իղձեր: Միայն ուզում եմ, որ մա՛րդ, մարդ լինի, Թե մա՛րդ, մա՛րդ չեղավ, էլ ի՞նչ մարդ է նա, ՈՒզում եմ մա՛րդը, նամարդ չլինի, Չլինի կարի՛ճ,կամ էլ սատանա:
..Ապրիր առանց ատելու,որովհետև ատում են միայն թույլերը, ապրիր առանց խաբելու, որովհետև խաբում են միայն վախկոտները, ապրիր և սիրիր, որովհետև սիրում են միայն ուժեղները...
Խելացի ու ուժեղ մարդիկ լաց չեն լինում, չեն տանջվում: Իրենք հանգիստ ժպիտով քեզ բարի բախտ են մաղթում, ներում ու տանջում են էդ հանգստությամբ ավելի շատ, քան եթե անընդմեջ ու ուժ