1 Տիրոջ խօսքը, որ եղաւ Եզեկիայի որդի՝ Ամարիայի որդի՝ Գոդողիայի որդի՝ Քուսիի որդի՝ Սոփոնիային՝ Յուդայի թագաւորի Ամոնի որդիի Յովսիայի օրերումը։
2 Բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից, ասում է Տէրը։ 3 Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններն ու ծովի ձկները, եւ գայթակղութիւնները ամբարիշտների հետ, եւ պիտի փչացնեմ մարդը երկրի երեսից, ասում է Տէրը։ 4 Եւ պիտի մեկնեմ իմ ձեռքը Յուդայի վերայ, եւ Երուսաղէմի բոլոր բնակչաց վերայ. եւ պիտի բնաջինջ անեմ այստեղից Բահաղի մնացորդը, քուրմերի անունը քահանաների հետ. 5 Եւ կտուրների վերայ երկնքի զօրքերին երկրպագողներին, եւ այն երկրպագողներին, որոնք Տիրոջմով են երդնում, եւ Մեղքոմով երդում անողներին.