ԼԻՄՈՆԻ ԱՃԵՑՈՒՄԸ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Սենյակային պայմաններում լիմոն աճեցնելու համար անհրաժեշտ է ունենալ ծաղկաման, արկղ, տակառ, տնկիներ և որոշակի պայմաններ: Ծաղկամանն իր ծավալով պետք է համապատասխանի բույսերի արմատային համակարգի և վերգետնյա մասի ծավալներին: Լիմոնի մշակման համար ամենալավ ամանը համարվում է կաղնուց պատրաստված կլորավուն ծաղկամանը: Ծաղկամանի պատերը պետք է ամուր լինեն, որպեսզի ջուր չանցկացնեն, վերևի մասը պետք է լայն լինի, հատակի մասը նրանից մի քիչ նեղ, քանի որ արմատների հիմնական մասը տարածվում է հողի վերին շերտերում: Հատակին պետք է անցք ունենա` ավելորդ ջուրը դուրս գալու համար, նաև 3-4 <ոտներ> հատակի հետ շփվելու համար: Երիտասարդ, մինչև 5 տարեկան բույսերը կարելի է սկզբնական շրջան