Պետք է կարողանաս սիրելով հեռանալ, դա իսկական վեհություն է...
Երբ սիրում ես, բայց սիրելիդ նույն չափ սեր չի տալիս, երբ գիտես, որ միակը չես նրա կյանքում, երբ զգում ես, որ ավելորդ ես, ապա հեռացի՛ր...
Հեռացիր լուռ, արժանապատվորեն, առանց դուռը շրխկացնելու, առանց տեսարանների, առանց մխկտոցների։ Հարգի՛ր քեզ, հպարտությունդ ճիշտ օգտագործիր, հեռանալով թող միայն խաղաղություն:
Հեռանալուց հետո դռան ետևում կախվիր, ճանկռիր պատերը, ողբա ու շնչահեղձ եղիր, բայց հեռանալուց առաջ մի համոզիր որ քեզ սիրեն, մի խնդրիր որ քեզ խղճան, մի ցածրացիր, պարզապես հեռացիր:
Իմացի՛ր, սիրելով հեռանալն ավելի վեհ է, քան ավելորդ լինելով մնալը...
Հեռացիր, որ կարողանաս շարունակել սիրել, հեռացիր, որ մնալով չատես, չչարանաս, չկորցնես