Մայիսի 28-ին՝ Մարիամիս ծննդյան օրը, տանից դուրս գալուց քիչ անց, ավտոճանապարհներից հասկացավ, թե ինչ անակնկալի մասին էր խոսքս. «Վերսայ ենք գնո՞ւմ, - այո սիրելիս»... հիշել էր, երբ մի անգամ արքայական պալատի այգիներում զբոսնում էինք միասին, ես ցանկություն հայտնեցի այդ հրաշագեղ պարտեզներ կրկին այցելել, մեզ հետ վերցնելով մեր «գլխարկ-ծաղկամանը» և զբոսնել Շտրաուսի երաժշտության ուղղեկցությամբ... տեղ հասանք, բայց այգիներ մտնել չկարողացանք: Իսկ մեղավորը ոչ թե մեզ ներս չթողնող անվտանգության աշխատակիցներն էին, այլ ահաբեկիչները, որովհետև անվտանգության սարք-մետաղորսիչը «գլխարկ-ծաղկամանին» մոտեցնելիս սկսում էր աղմկել, իսկ ես չէի կարող բացել ու ցույց տալ, որ աղմուկի պատճառը՝ նրանում եղած մետաղը, վտանգավոր չի: