Մի կոտրիր խոստումդ, Ես այնտեղ եմ․․․ Որպես կապույտն այն հեզ, Թախանձագին․․․ Որպես ակվամարին՝ Ջերմ ափիդ մեջ․․․ Այստեղ հույս և կարոտ Պտտում են Իրենց երազի չուն՝ Սպասումները կորած․․․ Իբրև լուսերևույթ՝ աներկրային, Փորձում են չեղարկել Լռություն և լքում․․․ Մի հանգցրու վերջին Աստղը հավատավոր, Այնտեղ ես եմ ապրում․․․