Այսօր ամբողջ օրը նամակներ եմ ստանում թէ «դռներդ բացեք Գարուն է եկել»: Քրիստոնյաներ ջան, երանի այդ նույն խանդավառությամբ մենք իրար գրենք, թէ դռներդ բացեք Քրիստոսն է եկել: «Ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ եւ կընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ» (Հյտն. 3:20): Կյանքի գարունը՝ Քրիստոսը մեր դուռը թակում է ամեն օր: (Armen Hareyan)
Միշտ ճշտապահ եղեք: Չարժե մի երկու մանր բաների համար կեղտոտել հոգին: Անազնվությունը չի թողնում, որ մեր հավատքն աճի: Այն հեռացնում է մեզ Քրիստոսից: Տեր Հիսուսը ճշմարտությունն է (Հովհ. 14:6): Եթե մենք ուզում ենք միավորվել Քրիստոսի հետ, մենք միայն ճշմարտությամբ պիտի ապրենք: Դրա համար առաքյալն ասում է. «դե՛ն գցեցեք ստախոսությունը. յուրաքանչյուրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետև միմյանց անդամներ ենք (Եփ 4:25): (Armen Hareyan)