Այսօր ժողովրդիս համար սգո օր է։ Oր, երբ մենք ամբողջ ազգով սգում ենք այն անմեղ զոհերի հիշատակը, ովքեր թուրքական յաթաղանի զոհը դարձան: Բայց դրա հետ մեկտեղ այսօր ժողովրդիս աչքերում այնքան ուրախություն կա, որը զսպելը ուղղակի անհնար է։ Ի շնորհիվ այն հաղթանակի, որին ազգովի հասանք մեր միահամուռ պայքարի ու պինդ կամքի շնորհիվ։ Երևի միակ բանը, որի համար պետք է Սերժին շնորհակալ լինենք այն է, որ նա իր այդ քայլով մի ամբողջ ազգի ուրախություն պարգևեց։ Ինչպես մեծն Սևակն է ասել՝ « Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի........................ Սիրում եմ քեզ իմ ՀՍՅ ժողովուրդ։