Գա~ր...ափսոսանքից խունացած աչքերով գար,
Տառապանքից ու զղջումից խոնարհված հայացքով գար,
Ու մեղքերի,իր մեղքերի ուշացած գիտակցումով գար,
Չշտապելով,ուշացումով գար,
Բայց`չգնար...
Գա~ր...ձեռք ձեռքի տված
Ու խենթացած,խանդավառված
Իրար գրկեինք ու մոռանայինք
Էլ չհիշեինք
Օրերն անցած
Արցունքներս լճացած...
Գա~ր... այդքան ծանոթ շրթունքներով ինձ բարևեր
Ու իր անցած մեղքի համար ներում հայցեր,
Նստեր կողքիս ու քնքուշ ստեր..
Ու հավատայի~,հավատայի~
Սիրտն իմ հանեի,իրեն տայի...
Միայն թե`գար...
Գար ու չգնար...
(Իր կարիքն ունե~մ)
Գա~ր ... սուտ խոստումով գար
Անմիտ խոսքերով գար,
Ու խաբելով,կասկածելով
Ինքն էլ իրեն չհավատալով գար...
Բայց`գա~ր...
Գա~ր ու մնար...
Գար ու չգնար...

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев