Կա այսպիսի մի պատմություն: Մատենադարանի շենքը կառուցելիս ճարտարապետ Մարկ Գրիգորյանը՝ դժգոհ լինելով աշխատանքների ընթացքից և որոշ մասնագետներից, իր մոտ է հրավիրում ինժեներ Գրիգոր Իսկանդարյանին: Վերջինս գալիս է շինհրապարակ, պտտվում է կիսակառույցի շուրջը և հանկարծ նկատում է, թե ինչպես մի օձ դուրս է գալիս քարերի արանքից ու մտնում շարվածքի ճեղքից ներս: Եվ այդ ժամանակ նա Մարկ Գրիգորյանին ասում է.
— Համաձայն եմ աշխատել քեզ հետ, եթե դու կարգադրես, որ քանդեն արդեն կառուցված երկու հարկերը։
— Ինչպե՞ս թե: Ինչու՞,- զարմանում է ճարտարապետը։
— Եթե օձը կարողանում է սողոսկել ճեղքից ներս, այս կառույցը վաղ թե ուշ կփլուզվի,- պատասխանում է Իսկանդարյանը ։
Եվ, պատկերացրեք, հենց այդպես էլ անում են: Քանդում ու նորից են շարում պատերը:
Нет комментариев