Կանաչ լոլիկով աղցան Բաղադրիչներ լոլիկ - 1 կգ(կանաչ) տաքդեղ կարմիր - 1 հատ սխտոր - 6 պճեղ քացախ - 50մլ շաքարավազ - 50գր աղ - 25գր սամիթ Պատրաստման եղանակ Լվանում և կտրատում ենք լոլիկը, տաքդեղը, կանաչին ու խառնում իրար: Ապա ավելացնում ենք ճզմած սխտորը, աղը, քացախը, շաքարավազն ու խառնում: Ստացված աղցանը փակում ենք կափարիչով և թողնում 12-24 ժամ(որպեսզի մարինացվի, առանց սառնարանի մեջ դնելու): Եվ մեր աղցանը պատրաստ է: Ի դեպ կանաչ լոլիկով աղցանը կարող եք վայելել նաև ձմռանը որպես պահածո: Դրա համար հարկավոր է այն լցնել ստերիլիզացված, ապակե բանկայի մեջ, եռացնել 10-15 րոպե, ապա փակել կափարիչով և պահել սառը տեղում �
Комментарии 7