Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գավառի գաթա
ձու ձու 3 հատ
կարագ կարագ 200 gram
թթվասեր թթվասեր 200 gram
սոդա սոդա 1 teyi_gdal
վանիլ վանիլ
յուղ յուղ 200 gram
շաքարավազ շաքարավազ 1 teyi_bajak
ալյուր ալյուր 2.5 teyi-bajak
Ինչպես պատրաստել գավառի գաթա
Ձուն լավ հարել կարագի հետ, ավելացնել սոդայով թթվասերը, վանիլը: Այնքան ալյուր լցնել, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը մի կողմ դնել կես ժամով: Բացել ուղղանկյունաձև, մտովի երեք մասի բաժանել, մեջտեղում կարագ քսել, վրան դնել խորիզ: Մի կողքից խմորը վրա բերել, ծալել, նորից կարագ քսել: Քսված կարագի վրա խորիզ դնել: Մյուս կողմը ծալել, նորից մեջտեղում կարագ քսել: Կարագի վրա խորիզ տարածել: Երկու կողմից ծալել: Ծալված մասը դեպի ներքև շուռ տալ, գրտնակով բացել տապակի չափով: Վրան հարած ձու քսել: Պատառաքաղով զարդարել և ծակծկել: Թխել 180 աստիճանում մոտ 40 րոպե, մինչև կարմրի: Խորիզի համար յուղը հարել, ավելացնել շաքարավազը: Ալյուրը լցնել, խառնել, կարելի է վանիլ ավելացնել:


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 8