Հավի մսով և բանջարեղենով Բեֆստրոգանով Բաղադրիչներ հավի կրծքամիս - 200 գր գազար - 1 հատ սոխ կանաչ - մի քանի ճյուղ ոլոռ կանաչ պահածոյացված - 100 գր պապրիկա - 1 թ/գդ արգանակ հավի մսի - 150-200 մլ աղ - ըստ ճաշակի պղպեղ սև - ըստ ճաշակի սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ Պատրաստման եղանակ Հավի կրծքամիսը մանր կտորների ենք բաժանում և տապակում: Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու գազարը: Այնուհետև լցնում ենք հավի մսի արգանակը, սերուցքը, աղը, պղպեղն ու պապրիկան և զանգվածը 10-15 րոպե եփում ենք: Այնուհետև լցնում ենք նաև հավի միսը: Վերջում ավելացնում ենք ոլոռը, խառնում և կրակի տակն անջատում: Ահա և վերջ: Արդյունքում ստացանք շատ համեղ Բեֆստրոգանով ��
Нет комментариев