
ՍԱ ԷԼ ԻՄ ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈՆ......Սիրում եք?-Ուրեմն սկսենք պատրաստել միասին!!!!!!!!!!--- ---Բաղադրիչներ.
ձու – 2 հատ,
շաքարավազ – 200 գ,
կարագ – 450 գ,
թթվասեր – 200 գ,
խտացրած կաթ -400 գ,
կակաո – 3 ճ.գդ.,
ալյուր – մոտ 400 գ
Վերցնել ձվերը և 250 գրամ կարագ: Ավելացնել շաքարավազը: Գդալով խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Ավելացնել թթվասերը: Աստիճանաբար լցնել ալյուրը, կստացվի փափուկ խմոր: Խմորը պետք է չկպչի ձեռքերին և հեշտ բացվի: Բաժանել վեց մասի:Բարակ բացել շերտերը և առանձին-առանձին թխել 15-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստել կրեմը. ---200 գրամ կարագը հարել: Ավելացնել եփած խտացրած կաթը: Հետո ավելացնել կակաոն: Քսել շերտերին: Վրան ցանել քերած շոկոլադ: Դնել սառնարանը: Շատ համեղ է: Մատուցում ենք փոքր կտորներով կտրատված և հատուկ ( կեքսերի համար նախատեսված )թղթերի մեջ դրված--- ՄԻԿԱԴՈՅԻ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ--ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ................................


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 20