)Սերուցքային կարագ – 1 տուփ (200 գր.)Վանիլ (կարելի է կոնյակ) – ըստ ճաշակիԿոկոսի քերուկ – 200 գրՆուշ – 1 բաժակՊատրաստումըՍենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով: Կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել վանիլ (կամ կոնյակ) և կոկոսի քերուկի կեսը (100 գր.): Զանգվածը լավ հարել, որ ստանաք միաձույլ կրեմ: Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր: Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1թ/գ կրեմ, մեջը նուշ դնել և ռաֆաելլոյի կոնֆետների ձև տալ: Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով (100 գր.), տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում: Կոնֆետները մատուցել սառը վիճակում, քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի, քանի որ ակնթարթորեն անհետանում են):


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 16